ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.10.2020 | 00:02

Օ­րենս­գե­տը կքն­նի ի­մաս­տու­թյու­նը և կպա­րա­պի ու կհմ­տա­նա իր բո­լոր նա­խորդ­նե­րի մար­գա­րեու­թյուն­նե­րի մեջ։ Կմ­տա­պա­հի ան­վա­նի մարդ­կանց պատ­մու­թյուն­նե­րը և կթա­փան­ցի ա­ռակ­նե­րի նր­բին դարձ­վածք­նե­րի մեջ։ Կփնտ­րի ա­ռակ­նե­րի խոր­հուր­դը և կզ­բաղ­վի ա­ռակ­նե­րի ի­մաստ­նե­րի բա­ցա­հայտ­մամբ։ Նա կծա­ռա­յի մե­ծա­մեծ­նե­րի մոտ և կերևա իշ­խան­նե­րի առջև։ Կճամ­փոր­դի օ­տար ազ­գե­րի եր­կր­նե­րով, որ­պես­զի ձեռք բե­րի մարդ­կանց չար ու բա­րի փոր­ձա­ռու­թյու­նը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 39. 1-5

Դիտվել է՝ 5943

Մեկնաբանություններ